Իրանն ակնարկում է միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը

Իրանում ակտիվորեն նախապատրաստում են հասարակական կարծիքը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու հնարավորությանը։

Օրերս Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ հարստացված ուրանի ոչ մի գրամ չի լքի երկրի տարածքը։ «Ուրանն ինքներս մեզ է պետք, մենք գիտենք՝ որտեղ այն օգտագործել»,- ասել է նա։

Միաժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանձնարարել է վերացնել իրանական հրթիռների հեռահարության սահմանափակումները։ Տեխնիկապես իրանական հրթիռների հեռահարությունը գրեթե սահմանափակումներ չունի, սակայն երկար տարիներ հենց Թեհրանն էր ինքնակամ սահմանել մինչև 2000 կմ հեռահարության շեմ։

Այժմ այդ սահմանափակումը վերացվել է։

Ալի Խամենեին նաև նախազգուշացրել է, որ Իրանի դեմ նոր ագրեսիայի դեպքում հնարավոր հակամարտության աշխարհագրությունն ավելի կընդլայնվի։ Եվրոպական երկրներն այս հայտարարությունը շտապել են վերագրել նաև իրենց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30