Ինչո՞ւ է իշխանության ձգտելու փոխարեն ԲՀԿ-ն շահագրգռված աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ. «Ա1+»
Ինչո՞ւ Բարգավաճ Հայաստանը չի ուզում իշխանության գալ արդեն այսօր։ «Ո՞վ է ասում, որ չենք ուզում գալ»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ ԲՀԿ-ական պատգամավորը համաձայն է`իրենք կառավարությունում պաշտոններ չունեն, փոխարենը ունեն հզոր ընտրազանգված, քանի որ ազդեցիկ կուսակցություն են։
Սակայն ինչո՞ւ է իշխանության ձգտելու փոխարեն ԲՀԿ-ն շահագրգռված աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ. «Մենք շահագրգռված ենք այնքանով, որքանով դա կարող է ժողովրդին եւ պետությանը օգուտ տալ»:
Միքայել Մելքումյանը ոչ մի կասկած չունի` գերազդեցիկ «Բարգավաճ Հայաստանն» իշխանության է գալու միանշանակ, բայց ոչ այս տարի, ոչ էլ նույնիսկ մյուս տարի. «Մենք գնալու ենք 17 թվականին՝ անպայման իշխանության գալու մղումով»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: