Եվրամիության դատարանը Google-ին պարտավորեցրել է օգտատերերի պահանջով որոնումից հեռացնել անձնական տվյալները
Google ընկերությունն ստիպված է հետեւել անձնական տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենքներին եւ համապատասխան շտկումներ կատարել որոնման համակարգում, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը: Նման որոշում է կայացրել Եվրամիության դատարանը` պաշտպանելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
ԵՄ դատական ատյանի հայտարարության համաձայն` շահագրգիռ անձինք կարող են դիմել ընկերությանը` անհատական տվյալների հեռացման համար:
Google-ն ավելի վաղ նշում էր, որ չի կարող վերահսկել համացանցում որոնման համակարգը եւ պատասխանատվություն չի կրում «ազատ մուտքով» անձնական տվյալների համար:
Համապատասխան հայցով ԵՄ դատարան էր դիմել Իսպանիայի քաղաքացին, ով նշել էր, թե որոնման համակարգը բերում է 16 տարվա հնությամբ այնպիսի տվյալներ, որոնց հրապարակայնացումը խախտում է տեղեկատվության գաղտնիության իրավունքը: