![](/banners/BeFunky-design.jpg)
Դոլարը թանկացավ
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/dollar1.jpg)
Այսօր՝ ապրիլի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.95 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.21%-ով կամ 0.88 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 5.3 միլիոն դոլար, իսկ փակման գինը կազմել է 413.05 դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 412 դրամ, վաճառքինը՝ 415 դրամ։