Դերձակի, նախագահի քավորը՝ նախարար. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «ՀՀ առողջապահության նորանշանական նախարար Արմեն Մուրադյանը չի հերքում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ իր ունեցած քավոր-սանիկական հարաբերությունների մասին տեղեկությունները։

Չի հերքում նաև Ամենայն հայոց է կաթողիկոս Գարեգին Երկրորդի կապը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հետ, որն Արմեն Մուրադյանը ղեկավարում էր մինչև նախարար նշանակվելը։

Ստորև ներկայացնում ենք աողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանի հետ մեր հարցուպատասխանը։

– Պարոն նախարար, հասկաալի է, որ շատ հարցերի պատասխաններ ունենալու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ աշխատել, ծանոթանալ ոլորտին, ուսումնասիրել։

Այդուհանդերձ, կա՞ մի բան, որ անկախ ամեն ինչից գիտեք, որ պետք է իրականացնեք։

– Օգտվելով կառավարության նոր անդամին հատկացված 100 օրվալ ռռւթյան իրավունքից բարեփոխումների և ծրագրերի մասին կխոսեմ սահմանված ժամկետից հետո։

Այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ առաջնորդվելու եմ մեր երկրի բնակչությանը որակյալ, մատչելի և բոլորի համար հասանելի բժշկական օգնության և սպասարկում ապահովելու սկզբունքով։ Միաժամանակ պիտի ասեմ, որ միշտ էլ չափազանց կարևորել եմ բժշկի գնահատված և պաշտպանված լինելը։

– Ձեզ ճանաչող շատերն ասում են, թե դեռ տարիներ առաջ հավատացած էին, որ գործ ունեն առողջապահության ապագա նախարարի հետ։ Ձեր այդ ձգտումները պայմանավորվա՞ծ էին ինչ-որ կոնկրետ ծրագրեր իրագործելու, արմատական փոփոխությունների հասնելու մտադրությամբ։

– Այս ոլորտում աշխատում եմ շուրջ 27 տարի էլ երբեք անտարբեր չեմ եղել առողջապահական հիմնախնդիրների նկատմամբ։ Սակայն ես նախարար դառնալու նկրտումներ չեմ ունեցել և առաջարկն ինձ համար անակնկալ է եղել։ Իսկ կոնկրետ ծրագրերի իրականացման մասին կխոսենք հետագայում։

Մամուլը գրեց, որ դուք Ռոբերտ Քոչարյանի դստեր հարսանիքի քավորն եք։ Ըստ ձեզ այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ մինչև այս ձեր ղեկավարած բժշկական կենտրոնը կապվում է Ամենայն հայոց կաթողիկոսի անվան հետ, ինչքանո՞վ են նպաստել նախարարի պաշտոնում ձեր նշանակմանը։

– Մինչ այսօր ես 7 ընտանիքի քավոր եմ՝ Սանիկներս եղել են ինչպես հասարակ դերձակի, այնպես էլ հանրապետության նախագահի զավակներ, և ես հպարտ եմ իմ սանիկներով ու նրանց հաջողություններով։

Նախկին աշխատավայրում աշխատելու ժամանակ առանձնահատուկ պատիվ եմ ունեցել աշխատելու Վեհափառ Հայրապետի կողքին և կարծում եմ, որ նախարարի պաշտոնում իմ նշանակման համար միջնորդությունների կամ ազդեցությունների հարցը կոռեկտ չէ, քանի որ ստանձնել եմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը բացառապես ՀՀ ղեկավարության առաջարկով։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս