Իրանը պնդում է, որ իր ստեղծած հրթիռային նոր համալիրը գերազանցում է ռուսական C-300-ին
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ստեղծել է հրթիռային նոր համալիր, որը գերազանցում է ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրին: Այս մասին հայտարարել է իրանական բանակի շտաբի պետի տեղակալ, գեներալ Մոհամմադ Հեջազին:
Նրա խոսքերով՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին իրանցի փորձագետներին հանձնարարել էր ստեղծել C-300-ի հայրենական տարբերակը: Հեջազին մանրամասնել է, որ այդ հանձնարարությունը տրվել է Ռուսաստանի կողմից C-300 համակարգերը մատակարարելուց հրաժարվելուց հետո:
Իրանը C-300-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կնքել է 2007 թվականի վերջին, սակայն 2010 թվականին Ռուսաստանը հրաժարվեց դրանց մատակարարումից՝ կապված Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցների հետ: Դրանից հետո Իրանը դիմել է ժնևյան դատարան՝ «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերությունից պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: