Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալել և հարցաքննել են հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին (տեսանյութ)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին այսօր ժամը 07.00-ին հարցաքննության նպատակով բերել են Ադրբեջանի Գլխավոր դատախազության՝ ծանր հանցանքների գծով հետաքննչական վարչություն:

Լեյլա Յունուսն ու նրա ամուսին Արիֆ Յունուսը ձերբակալվել են երեկ ուշ երեկոյան, Բաքվի օդանավակայանում: Նրանք մեկնում էին Դոհա, որտեղից էլ պետք է մեկնեին Փարիզ ու Բրյուսել՝ մասնակցելու համար ԵՄ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառմանը:

Ամուսիններին օդանավակայանում խուզարկել են, խլել են նրանց համակարգիչը, ժամը 03.00-ին վերադարձրել են տուն և սկսել են խուզարկություն անցկացնել: Լեյլա Յունուսը չի ցանկացել նրանց թողնել մտնել իր տուն առանց քաղաքացիական ակտիվիստների ներկայության՝ վախենալով, որ իրավապահները կարող են իրենց հետ նրա տուն բերած լինել «անցանկալի իրեր»:

Սակայն նրան սպառնացել են, որ կկոտրեն դուռը, ինչից հետո Լեյլան տեղի է տվել: Մեկ ժամ անց վատթարացել է Արիֆ Յունուսի առողջական վիճակը և նրան հոսպիտալացրել են նախակաթվածային վիճակով: Ենթադրվում է, որ Յունուս ամուսինների ձերբակալումը կապված է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեմ հարուցված քրեական գործի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս