Ֆյուլեն հուսով է, որ Վրաստանն արագորեն կընդունի հակախտրական օրենսդրություն
Civil Georgia-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հույս է հայտնել, որ Վրաստանն արագորեն կընդունի հակախտրական օրենսդրություն, ինչը կնպաստի վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց գրանցելուն:
Վրաստանի խորհրդարանը հակախտրական օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է ապրիլի 17-ին: Երկրորդ ընթերցումը հավանաբար տեղի կունենա այս շաբաթ: Կառավարության առաջարկած այդ օրինագիծը քննադատության է արժանացել իրավապաշտպանների մեծ մասի կողմից, որոնք հայտարարել են, որ օրինագիծը զրկված է արդյունավետ իրագործման մեխանիզմից:
Օրինագիծը քննադատության էր արժանացել նաև պահպանողական ու արմատական ուղղափառ խմբերի կողմից, սակայն կատարելապես այլ պատճառով: Նրանք համառորեն պնդում են, որ «սեռական կողմնորոշում» տերմինը հանվի խտրականության պատճառների ցանկից: