Խարկովի քաղաքապետը հրազենային վնասվածք է ստացել
ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր ժամը 12.00-ին մահափորձ է իրականացվել Խարկովի քաղաքապետ Գենադի Կեռնեսի դեմ: Այս մասին հայտնել է Խարկովի քաղխորհրդի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ քաղաքապետը հրազենային վնասվածք է ստացել թիկունքի շրջանում:
Բժիշկները ներկայումս անհետաձգելի վիրահատություն են իրականացնում՝ պայքարելով նրա կյանքը փրկելու համար: Տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ուկրաինայի ՆԳՆ-ը հաստատել է հրազենային կրակոցի փաստը: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: