Իսրայելի արտգործնախարարը վաղը պաշտոնական այցով կժամանի Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը վաղը պաշտոնական այցով կժամանի Բաքու: Այս մասին հայտարարել է Բաքվում Իսրայելի դեսպանատունը:

Իր ադրբեջանական այցի շրջանակներում Լիբերմանը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի, ինչպես նաև Բաքվի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:

Լիբերմանի ադրբեջանական այցը տևելու է մինչև մայիսի 4-ը:

Տեսանյութեր

Լրահոս