Ռուսաստանն ականապատում է Ղրիմի հյուսիսային սահմանը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը սկսել է Ղրիմի ու Ուկրաինայի այսպես կոչված սահմանում իրականացնել ականապատման աշխատանքներ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ, Ղրիմի հյուսիսում իրականացվում է այսպես կոչված սահմանագծում:
Ուկրաինայի ԱԳՆ-ը ռուսական կողմի այդ մտադրությունները գնահատում է որպես Ղրիմի բռնակցումն ամրապնդելու ուղղությամբ հերթական քայլը և որպես Ռուսաստանի կողմից միջազգային նորմերի կոպիտ խախտում՝ կապված Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք չցուցաբերելու հետ: