Բաժիններ՝

Սիրիայում գրանցել են նախագահի առաջին թեկնածուին

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ սիրիացի պատգամավոր Մահեր Հաջարն այսօր դարձել է Սիրիայի նախագահի առաջին թեկնածու՝ կապված հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրությունների հետ: Այս մասին հայտնել է Սիրիայի Ժողովրդական խորհրդի խոսնակ Ջիհադ ալ-Լյահամը:

Սիրիայի Սահմանադրական դատարանը նախագահի թեկնածուներին գրանցելու գործընթացը սկսել է ապրիլի 22-ին: Այդ գործընթացը տևելու է մինչև մայիսի 1-ը: Սիրիայի Սահմանադրության համաձայն, Սիրիայի նախագահի թեկնածուն պետք է լինի առնվազն 40 տարեկան, վերջին 10 տարում բնակված լինի երկրում և չունենա օտար անձնագիր:

Նրա ծնողները նույնպես պետք է լինեն Սիրիայի քաղաքացիներ: Սեփական թեկնածությունն առաջադրելու համար նախագահի թեկնածուն պետք է ստանա երկրի օրենսդիր մարմնի 35 պատգամավորի աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս