Սուպերմարկետից գողացել են գանձապահի երկու հեռախոսները
Սուպերմարկետում գողացել է գանձապահի երկու հեռախոսները
Ապրիլի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիչինայի փողոցի 34 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1950 թ. ծնված Վարազդատ Մ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրն առավոտյան, ժամը 08.15-ին, Բագրատունյաց փողոցում գտնվող սուպերմարկետում, օգտվելով գանձապահի անուշադրությունից, սեղանից գողացել է նրա երկու բջջային հեռախոսները:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀՈստիկանություն