Արման Սաղաթելյան. Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քաղաքական հայտարարություններ կլինեն

Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պատասխանել է հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցն ուպատասխանն ամբողջությամբ.

– Պարո՛ն Սաղաթելյան, երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական  արձանագրությունների մասին՝ցույց տալով, որ նախկին հնչած բոլոր թերահավատություններն անհիմն էին, բայցչ խոսեց այդ արձա­նագրությունների ապագայի մասին: Հարցը հետևյալն է. ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:

– Գիտե՞ք, մի քանի օրից՝ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրա­ձայն­ման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց մինույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս