Բաժիններ՝

Ճապոնիան զինծառայողներ է ուղարկում Արևելա-չինական ծովում գտնվող վիճելի կղզի

ТСН-ի փոխանցմամբ` Ճապոնիայի իշխանությունը զորք է ուղարկելու Արևելա-չինական ծովում գտնվող Ենագունի կղզի: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան: Նրա խոսքերով` կղզում տեղակայվելու է 100 ճապոնացի զինծառայող, ինչպես նաև ռադարների հատուկ համակարգ:

Ենագունի կղզին գտնվում է Սենկակու (չինական անվանումը` Դյաոյուդաո) արշիպելագից 150 կիլոմետր հեռավորության համար: Այդ արշիպելագը տարածքային հավակնությունների առարկա է դարձել Ճապոնիայի ու Չինաստանի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս