Հեռանալուց առաջ վարչապետը պարգևատրել է յուրայիններին. «ՀԺ»

«Էլեկտրոնային կառավարման gov.am կայքում տեղադրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը»,- տեղեկացնում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ապրիլի 8-ին, երբ նա վարչապետի պաշտոնակատար էր, ստորագրել է 268-Ա որոշումը, որով «Երկարամյա, համատեղ և արդյունավետ աշխատանքի համար» վարչապետի հուշամեդալներով և անվանական ժամացույցներով պարգևատրել է ավելի քան 3 տասնյակ անձանց։

Նրանց թվում են կառավարության աշխատակազմի՝ երեկվանից այլևս նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, առայժմ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Աժ պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Սամվել Նիկոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը և ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը։ Պարգևատրվել են նաև ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Սուսաննա Տոնոյանը, վարչապետի օգնականներ Միհրան Հակոբյանը, Հայկ Թութունջյանը, Սուրեն Սարգսյանը։ Վերջիններս Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմում գրելուց հետո նույնպես հրաժարականի դիմումներ են գրել»,- գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս