Բաժիններ՝

«Նաիրիտի» թալանը վերսկսվել է

«Նաիրիտ» գործարանից տարբեր կոնստրուկցիաների կամ խողովակների վաճառքը վերջին 1-1.5 ամսում, երբ ՀՅԴ-ն քննարկումներ էր կազմակերպել գործարանի վերագործարկման հարցի շուրջ, դադարել էր, սակայն, արդեն 3-4 օր է, «Նաիրիտի» ղեկավարությունը կրկին ակտիվություն է դրսևորում: 168.am-ի տեղեկություններով` այժմ վաճառքի են հանվել մեծ ծավալներ ունեցող էմալապատ 4-5 տարաներ, որոնք նախատեսված են ագրեսիվ քիմիական նյութերի պահպանման համար: Ըստ ամենայնի` գնորդը կրկին Իրանից է: Անցած տարի, հիշեցնենք, «Նաիրիտից» մետաղական կոնստրուկցիաների վաճառքի փաստը գործարանի ղեկավարությունը որակեց` որպես «մետաղի ջարդոնի» իրացում:

Բացի այն, որ նման էմալապատ տարաները շատ թանկ են, վերագործարկման դեպքում դրանք խիստ անհրաժեշտ են լինելու գործարանին, բայց կրկին ներկրումը ՀՀ շատ բարդ է լինելու՝ դրանց ծավալների պատճառով: Իսկ այն փաստը, որ որոշվել է կրկին վաճառքի հանել գործարանի գույքը, վկայում է, որ վերագործարկման հարցն այլևս օրակարգում չէ: Թեև գործարանի տնօրինությունն աշխատակիցների շրջանում լուրեր է տարածում, թե մայիսի կեսերին ՌԴ-ից մեծ պատվիրակություն է ժամանելու, սակայն մեր ռուսական աղբյուրները նշում են, որ ոչ մի պատվիրակության այց էլ չի լինելու:

Ընդ որում, «Նաիրիտի» ղեկավարությունը նաև շշուկներ է տարածում, թե Իրանից ներդրողներ կան, որ հետաքրքրված են գործարանով: Բայց սա ավելի է անհանգստացրել աշխատակիցներին, քանի որ, եթե ռուսների հետ պայմանավորվածություններն այդքան հստակ են, ապա էլ ի՞նչ իրանցիների մասին կարող է խոսք լինել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս