Ի՞նչ ծրագիր պետք է ներկայացնի Հովիկ Աբրահամյանը, որ դադարի Հովիկ Աբրահամյան լինելուց. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Կարծես թե իսկապես հասունանում է ժամանակը, երբ վերջին շրջանում ներքաղաքական կյանքում ձևակերպված մի շարք հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները։

Եթե հիշում եք, ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները կառավարության հրաժարականի իրենց պահանջի նկատմամբ թերահավատություն հայտնողներին հակադարձում էին, թե մի՞թե հասկանալի չէ, որ ղա ընդամենը միջանկյալ քայլ է Սերժ Սարգսյանի հեոացմանը հասնելու համար։ Իհարկե, քառյակի բոլոր ուժերը չէ, որ այսպես էին ասում, բայց նրանք ովքեր ասում էին, ասում էին վստահ քառյակի անունից, ու մյուսները նման պնդումները ոչ մի անգամ չեն հերքել։

Հիմա, ուրեմն, Սերժ Սարգսյանի հեռացմանը հասնելու համար շատ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծված, իր հեռացմանը «նպաստող» քայլը Սարգսյանն ինքն է արել դա չթողնելով ոչ իշխանական ուժերին փոխել է վարչապետին։

Սերժ Սարգսյանի հեռացման դաշտը հերկված է իրենց իսկ սահմանած չափանիշներով։ Եվ ուրեմն, որևէ բան ոչ իշխանական ուժերին չպիտի խանգարի անցնել այսպես կոչված եզրափակիչ գրոհին։ Հարցը, ուրեմն, հետևյալն է արդյո՞ք այդ գրոհը տեղի կունենա։

Վերջին օրերի զարգացումները, ցավոք, լավատեսությամբ լցվելու ոչ մի հիմք չեն տալիս։ Եոօրյա-շուրջօրյա հանրահավաքը չեղյալ է հայտարարված, ընդդիմության ներկայացուցիչները ժլատություն են ցուցաբերում Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում քննադատելու հարցում։ Հիմա էլ ասում են, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությանը ծրագիր կներկայացնի կամ կոնկրետ քայլեր կձեռնարկի մենք մեր վերաբերմունքը կասենք։

Բարեկամներ, կներեք, այսինքն դուք չգիտե՞ք Հովիկ Աբրահամյանը ով է, ինչով է զբաղված եղել վերջին 22 տարում, քանի միլիոն է թալանել, ինչերի մեջ Է թաթախված։ էդ ի՞նչ ծրագիր պետք է ներկայացնի Հովիկ Աբրահամյանը, որ դադարի Հովիկ Աբրահամյան լինելուց, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել։ էլ չենք ասում, որ փոխանակ կոալիցիան լքած ՕԵԿ-ին գրկաբաց, սուփրա-սեղանով ընդունեն հրաշալի քառյակ, որպես ռեժիմից պոկված հերոսական խմբավորում, քլնգում ու ձեռ են առնում։

Ու սա այն մարդիկ, ովքեր Սերժի սպասարկուներ էին համարում բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին կասկածի տակ դնել ընդդիմադիր դաշտում լինելու ԲՀԿ հնարավորությանն ու անկեղծաթյունը։

Երեկ ասել ենք. հիմա Էլ կրկնում ենք. բուրժաադեմոկրատական հեղափոխության ռահվիրաները թող բացատրեն, թե ինչո՞վ է կոալիցիան լքած ՕԵԿ-ը վատ կոալիցիան լքած ՀՅԴ-ից կամ կոալիցիան լքած ԲՀԿ-ից։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս