Բաժիններ՝

Պուտինը չի պլանավորում ամուսնանալ, քանի դեռ չի ամուսնացրել իր նախկին կնոջը

Комсомольская правда-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Ռուսաստանի բնակիչների հետ ուղիղ շփման ժամանակ անդրադարձ է կատարել իր անձնական կյանքին: ‎

Պատասխանելով այն հարցին, թե երկիրը երբ պետք է տեսնի իր նոր առաջին տիկնոջը՝ Պուտինը հայտարարել է, որ չի պլանավորում ամուսնանալ, քանի դեռ չի ամուսնացրել իր նախկին կնոջը. «Դուք գիտեք, որ ես նախ պետք է իմ նախկին կին Լյուդմիլա Ալեքսանդրովնային ամուսնացնեմ և հետո նոր ամուսնանամ»:

Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլա Պուտինան բաժանվելու իրենց մտադրության մասին հայտարարել էին 2013 թվականի հունիսի 6-ին: Նրանք ամուսնացած էին շուրջ 30 տարի:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Վլադիմիր Պուտինը լրջորեն տարվել է Շերոն Սթոունով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս