Ուկրաինայի Գլխավոր դատախազությունն արմատականներին զգուշացրել է, որ բանակը կարող է զենք կիրառել
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունն ընդգծել է Ուկրաինայի արևելքում ու հարավում ստեղծված բարդ իրավիճակը և այդ շրջանների բնակիչներին խնդրել է չգործել իրավախախտումներ ու չխոչընդոտել իրավապահների աշխատանքներին:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Գլխավոր դատախազությունը քաղաքացիական անձանց զգուշացրել է, որ զորաամասերի, զենքի ու զինամթերքի գրավման փորձերի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, ինչի համար էլ անհրաժեշտ է զերծ մնալ նման փորձեր ձեռնարկելուց:
Գլխավոր դատախազությունը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի առջև դրված առաջադրանքների կատարման համար նրանց հատկացվել է զենք կիրառելու իրավունք՝ կապված զինծառայողների կյանքի ու առողջության պաշտպանության հետ, նրանց պաշտպանած օբյեկտների վրա կատարված հարձակումը հետ մղելու, զորամասերը պաշտպանելու հետ:
Դատախազությունը հիշեցրել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ապրիլի 14-ին ստորագրել է հակաահաբեկչական գործողություն ձեռնարկելու մասին հրամանը: