ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կարող են ոչնչացնել Կիպրոսի տնտեսությունը. Կասուլիդիս
Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կարող են ոչնչացնել Կիպրոսի տնտեսությունը: Նա կարծում է, որ եթե անհրաժեշտ է սահմանել պատժամիջոցներ, ապա ԵՄ-ի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշի արժե՞ անել դա, թե՞ ոչ:
Կասուլիդիսն ընդգծել է, որ Կիպրոսի ու Ռուսաստանի միջև կապերը շատ ամուր են, և որ պատժամիջոցները՝ անկախ դրանց բնույթից, չպետք է վնասեն իրեն՝ Եվրոպային: