Նախարարությունը ցավակցում է

Անժամանակ իր մահկանացուն է կնքել բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Սերգեյ Շահենի Պողոսյանը։

Դերենիկ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմը խորապես ցավակցում են նրա հարազատներին ու մերձավորներին:

Սերգեյ Պողոսյանը ծնվել է 1956 թվականին Աստրախանում։ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո վիրաբույժի իր գործունեությունն սկսել է Մեղրիի բուժմիավորումում։ 1979-1986 թվականներին այնտեղ աշխատել է որպես բժիշկ-վիրաբույժ, գլխավոր բժշկի տեղակալ, ապա` գլխավոր բժիշկ։

1987թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում` նախ որպես անոթային վիրաբույժ, բաժանմունքի վարիչ, իսկ 2005 թվականից` բուժական գծով տնօրեն։

2006 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով։

Բարձր որակավորում ունեցող անոթային վիրաբույժը մասնագիտական գործունեությանը զուգահեռ հաջողությամբ իրականացնում էր առողջապահության կազմակերպչի պարտականությունները` նպաստելով բժշկական կենտրոնում բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը։

Սերգեյ Պողոսյանը նաև լավ ընկեր էր և հրաշալի հայր։

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս