 
                        Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում
 
                                    Այսօր Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ իր կազմավորման 90-ամյակի հոբելյանական տարվա շրջանակներում համերգային ծրագրով Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հրավերով հյուրընկալվել է համալսարանում:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ-ի Մշակույթի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արկադի Շեկունցը, ով հակիրճ ներկայացրեց նվագախմբի պատմությունը և հիշատակեց գրեթե բոլոր գեղարվեստական ղեկավարներին: Նվագախումբը ուսանողներին և պրոֆեսորա-դասախոսական կազմին ներկայացրել է Մոցարտի և Բախի ստեղծագործություններից, հնչեց նաև Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» պոեմ-էպիտաֆիան: Չիլեայի և Պուչինիի օպերաներից հայտնի արիաներ կատարեցին սոպրանո Իրինա Զաքյանը և տենոր Լիպարիտ Ավետիսյանը:
Հանդիսությանը ներկա է եղել նաև համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ով համերգի ավարտին հանդես է եկել շնորհավորական-շնորհակալական խոսքով և Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Էդուարդ Թոփչյանին հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալը՝ ի նշան երկու կառույցների համագործակցության և ջերմ բարեկամության:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        