Բաժիններ՝

Կիևի դատախազությունը հետաքննություն է սկսել Ուկրաինայի նախագահի թեկնածու Ցարևի նկատմամբ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Կիևի դատախազությունը հետաքննություն է սկսել Ուկրաինայի նախագահի թեկնածու, Ռեգիոնների կուսակցությունը ներկայացնող Օլեգ Ցարևի նկատմամբ՝ կապված նրա անջատողական դրսևորումների հետ:

Ցարևի նկատմամբ քրեական գործ են հարուցել Ուկրաինայի ՔՕ 110-րդ հոդվածով (Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգություն):

Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ցարևը զանգվածային մի շարք միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ԶԼՄ-ներում երկրի մասնատման կոչեր է արել և ցուցաբերել է անջատողական դրսևորումներ:

Ընդգծվում է, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուի կարգավիճակը Ցարևին անձեռնմխելիություն է ապահովում քրեական հետապնդումից:

Հիշեցնենք, որ Ցարևին երեկ ծեծի են ենթարկել: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս