Բաժիններ՝

Ուկրաինայի նախագահի թեկնածու Ցարևին ծեծի են ենթարկել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու, պատգամավոր Օլեգ Ցարևը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց՝ չնայած իր հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու մասին սպառնալիքներին:

Ցարևն ընդգծել է, որ իշխանությունների ու երկրի բոլոր բնակիչների միջև խաղաղ երկխոսությունը, փոխզիջումների ու ըմբռնումների որոնումը միակ ելքն են՝ լուծելու համար առկա քաղաքական ճգնաժամը և պահպանելու համար ուկրաինական պետության ամբողջականությունը:

Նշվում է, որ ICTV հեռուստաալիքի շրջափակված շենքում մի քանի ժամ մնալուց հետո Ցարևը դուրս է եկել փողոց, ուր նրան ծեծի են ենթարկել ագրեսիվ տրամադրված ակտիվիստները: Դրանից հետո դեպքի վայր էր ժամանել տեղի ոստիկանությունը և նրան տեղափոխել էր Անվտանգության ծառայության շենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930