Ի՞նչ պարտավորություններ է ստանձնել Ծառուկյանը՝ Աբրահամյանի նշանակման դիմաց. «Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանին վարչապետ կարգելու նախօրյակին՝ շաբաթ օրը երեկոյան, 2-3 ժամ շարունակ նախագահականում ընթացել են ծանր կոնսուլտացիաներ՝ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան ֆորմատով»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Կանգ են առել հետևյալի վրա. Հովիկը վարչապետ է դառնում հետևյալ պայմաններով. Ծառուկյանը պետք է հայտարարի.

ա/հետ են կանչում իրենց կարծիքը սահմանադրական փոփոխությունների մասով. հիշենք, որ ԲՀԿ-ն, ոչ Ծառուկյանի դեմքով, ասել է, որ դեմ են այդ փոփոխություններին,

բ/«Գտնում են», որ Կուտակայինի մասին օրենքը կյանքի պետք է կոչվի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյաևի ղեկավարությամբ,

գ/Գագիկ Ծառուկյանը պետք է քիչ շփվի «այլոց» հետ։ Այս կետի տակ նկատի է առնվել առաջին հերթին Ծառուկյանի հետ վերջերս լուսանկարված Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հերթին՝ չլուսանկարված Ռոբերտ Քոչարյանը»,- գրում է «Հրապարակ» թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս