Բաժիններ՝

Ուկրաինայի կառավարությունը պլանավորել է աճուրդի հանել 73 ավտոմեքենա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարության քարտուղարությունը հստակեցրել է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց պլանավորված է հանել աճուրդի: Ընդհանուր առմամբ, աճուրդի է հանվելու 73 ավտոմեքենա: Աճուրդն անցկացվելու է հունիսի առաջին կեսից ոչ ուշ, դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Ընթացակարգը լինելու է բաց և թափանցիկ: Ընդգծվում է, որ աճուրդի է հանվելու Mercedes-Benz մակնիշի 15 ավտոմեքենա, Volkswagen մակնիշի 31 ավտոմեքենա, Skoda Octavia մակնիշի 16 ավտոմեքենա, երկուական  Opel Combo, Ford Econoline և ГАЗ 14 ավտոմեքենա, ինչպես նաև՝ մեկական Toyota Camry 3,0 IV, Mazda E 2200, KIA Besta, ЗИЛ 114 և ГАЗ 14-02 ավտոմեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս