 
                        33-ամյա խմած կինը վառել է անկողինը, սպառնացել վառել տունը
 
                                    Ապրիլի 13-ին, ժամը 10.40-ին փրկարարների ահազանգով սահմանամերձ Բերդավան գյուղ է մեկնել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը: Այս մասին գրում է tesankyun.am-ը:
Բերդավանի 33-ամյա բնակիչ Նազելի Աթոյանը վառել է անկողինը, սպառնացել վառել իրենց տունը: Նոյեմբերյանցի փրկարարները հանգցրել են կրակը, վառված անկողինը տնից դուրս բերել:
Շտապ օգնության ծառայության աշխատողներից կայքին տեղեկացրել է , որ նրանք ոգելիցի ազդեցության տակ գտնվող, ոտքի վրա հազիվ կանգնող կնոջը «անալգին» եւ «դեմիդրոլ» են սրսկել:
Նազելի Աթոյանը նախկինում մի քանի տասնյակ անգամ ինքն իրեն վնասել է: Նրա ձեռքին, մինչեւ արմունկը, կտրվածքների բազմաթիվ հետքեր կան, սակայն նա երբեք չի կտրել երակները: Ն. Աթոյանն ագրեսիվանում է, երբ խմած է լինում, իսկ ոգելից նա հաճախ է օգտագործում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        