Բաժիններ՝

Ոստիկանություն. մանկատան սանը գտնվել է

Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել էր մանկատունն ու անհայտ կորել:

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 10-ին, ժամը 18.10-ին, Ա. Զախարյանը հայտնաբերվել է Երևան քաղաքի Խորենացու փողոցի հարակից այգում:

14-ամյա տղան բացատրություն է տվել, որ ապրիլի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում թափառել է Երևան քաղաքի փողոցներում և գիշերել նշված այգում:

Արևշատ Զախարյանը հանձնվել է Գավառի մանկատուն:

ՀՀ Ոստիկանություն                                

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս