ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրն օգտագործվել է Ռուսաստանին հակազդելու համար. Լավրով
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/Sergey-Lavrov-2.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօրվա հանդիպման ժամանակ դատապարտել է ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագիրը.
«ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ի սկզբանե, հակառակ մեր սպասումների ու զգուշացումների, զարգացավ գաղտնաբար և պարզ դարձավ, որ այն զրոյական արդյունքով տրամաբանական խաղի հիման վրա հնարվել է որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացին հակազդելու գործիք»: