«Դարանակ» ՓՀԷԿ-ը ճգնաժամային վիճակ է ստեղծում Դարանակ գետի համար.
Դարանակ գետը Սեւանա լիճ թափվող գետերից է։ Երկարությունը 6,5կմ է։ Ընդհանուր ջրահավաք մակերեսը կազմում է 22,2կմ2։ Գետը սկիզբ է առնում Սեւանի լեռնաշղթայի հարավային Կարախաչ գագաթից՝ 3063․ բարձրությունից։
Դարանակ գետում եւ նրա վտակներում հանդիպում են իշխան, կուրիլյան բեղլու, արեւելյան արագաշարժ, ուկլեյա ձկնատեսակները։
Դարանակ գետի վրա «Ագրոսպասարկում ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» ԲԲԸ-ն կառուցում է «Դարանակ» ՓՀԷԿ-ը։ «Դարանակ» ՓՀԷԿ-ի նախագծի համաձայն՝ ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարությունը 1729․90 մետր է։
Այդպիսով, Դարանակ գետը ՓՀԷԿ-ի խողովակների մեջ է վերցվում 1729․90 մետր տարածքում, ինչը կազմում է գետի 26․6138462%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա ճգնաժամային վիճակ է ստեղծում գետի համար։
«Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության մեթոդաբանությունը` այստեղ:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
ԷկոԼուր