Ուկրաինայի նախագահական ընտրությունները երկրի վրա 101 մլն դոլար կարժենան
Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունները երկրի վրա կարժենան 101 միլիոն դոլար, հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Միխայիլ Օխենդովսկին, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը: Սակայն ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների արդյունքում այդ ծախսերը հաջողվել է կրճատել` հասցնելով մինչեւ 68 մլն դոլարի:
Մասնավորապես` փոփոխությունների միջոցով կրճատվել են հանձնաժողովների անդամների թիվը, նրանց լիազորությունների ժամկետները ` համապատասխանաբար նվազեցնելով նաեւ ծախսերը: ԿԸՀ ղեկավարի խոսքով` նման փոփոխությունները չեն ազդի գործընթացի որակի վրա: