Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում է

ՀՀ Ազգային ժողովում է ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այս պահին ԱԺ-ում ընթանում է ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և Ժառանգություն խմբակցությունների դռնփակ նիստը, և ենթադրվում է որ Ծառուկյանը եկել է խորհրդարան՝ հենց այդ նիստին մասնակցելու համար։ ԱԺ-ում նաև լուրեր են շրջանառվում, որ Ծառուկյանն այս պահին հանդիպում  է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։ Սակայն լուրերի իսկությունը այս պահի դրությամբ լրագրողներին չի հաջողվում պարզել։ Ի դեպ, նիստի մեկնարկելուց առաջ պատգամավորները հրաժարվեցին պատասխանել հարցերին, թե այսուհետ ինչ քայլեր է ձեռնարկելու ոչ իշխանական ուժերի քառյակը, արդյոք շարունակելո՞ւ է շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել, թե՞ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930