Բաժիններ՝

ՌԴ ՆԳՆ-ն ավարտել է Հրաչյա Հարությունյանի գործի քննումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունն ավարտել է Նոր Մոսկվայում Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ավտովթարի գործի քննումը:

Նախորդ տարվա հուլիսի 13-ին Հարությունյանի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել էր ուղևորատար ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել էր 18 և վիրավորվել էր ավելի քան 40 մարդ:

Հարությունյանի գործն ուղարկվել է դատախազություն: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը չի սպասարկվել ինչպես որ հարկն է, ինչի համար էլ նրա արգելակման համակարգը չի գործել արդյունավետորեն: Հետաքննությունը կարծում է, որ Հարությունյանը պետք է տեղյակ լիներ այդ մասին:

Այժմ նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Ռուսաստանում դա ավելի քան երկու մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի համար նախատեսված առավելագույն պատիժն է, եթե մեղավորը վթարի պահին եղել է սթափ վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930