Բաժիններ՝

Ուկրաինայի համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը դարձել է 485 դոլար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 1-ից Ուկրաինայի համար 1000 խորանարդ մետր գազի գինը կազմում է 485 դոլար: Այս մասին այսօր հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Նա ընդգծել է, որ այս տարվա մարտին Ռուսաստանն Ուկրաինային մատակարարել է 1 միլիարդ և 956 միլիոն խորանարդ մետր գազ և ցայժմ մարտյան մատակարարումների համար «Գազպրոմը» չի ստացել գեթ մեկ կոպեկ: Միլերի խոսքերով՝ «Գազպրոմին» ուկրաինական կողմի («Նավթոգազի») պարտքերն աճել են՝ հասնելով 2.2 միլիարդ դոլարի:

Միլերը հույս է հայտնել, որ Ուկրաինան մոտ ժամանակներս կսկսի մարել իր պարտքերը և կվճարի ընթացիկ մատակարարումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս