Մեր դռները բաց են հայերի առջև. Դավութօղլու
Թուրքական Sol Haber-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Քեսաբի դեպքերին. «Թուրքիան որևէ կերպ ներգրավված չէ Քեսաբի շրջանի մարտերում: Մի շարք շրջանակներ միտումնավոր տեղեկություններ են տարածում, իբր Թուրքիան աջակցում է Սիրիական հակամարտությանը:
Թուրքիան պատրաստ է ապաստան տալ Սիրիայի հայերին, եթե նրանք բախվեն բարդությունների: Մենք պատրաստ ենք ցուցաբերել ամեն տիպի օգնություն: Ես հատկապես ցանկանում եմ դիմել Հայ համայնքին, թող տուրք չտան սադրիչ բնույթի տեղեկատվությանը:
Թուրքիան շատ կուլտուրական երկիր է, որում առկա է նաև Հայ համայնք: Եթե հայերը Քեսբից կամ մեկ այլ վայրից ցանկանան գալ Թուրքիա, ապա բարով գան, մենք պատրաստ ենք ընդունել նրանց և հատկացնել ամեն տիպի օգնություն: Մեր դռները բաց են հայերի առջև»: