Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները կկարգավորվեն շուտով. Դավութօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/davutoglu-ahmet-0103-jpg20140215073413-jpg20140318235834.jpg)
Իսրայելական «Կոլ Իսրայել» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները կկարգավորվեն շուտով:
Դավութօղլուի խոսքերով՝ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, շաբաթներին կամ ամիսներին: Նա հավելել է, որ իրենք համաձայնության են եկել «Մավի Մարմարայի» միջադեպի համար փոխհատուցման չափի շուրջ: Դավութօղլուն նկատել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը կնպաստի պաղեստինցիներին օգնելու հարցում առաջընթացի գրանցմանը: