Քոչարյանն առաջիկայում հայտարարություն կանի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ՀՀ-ում առկա արտաքին և ներքին խնդիրների վերաբերյալ: Արդեն տևական ժամանակ է, ինչ մենք փորձում ենք տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն չի հաջողվում:
Ի՞նչ է հայտնի այս մասին Քոչարյանի հավատարիմի իմիջ ունեցող, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին:
«Ժողովուրդի» հետ զրույցում Իսագուլյանը հայտարարեց. «Որքանով ես ճանաչում եմ պարոն Քոչարյանին, նա դեմ աշխատելու բնավորություն չունի, միշտ աշխատում է հանուն ինչ-որ բանի և որոշում ներկայացնելիս առաջնորդվում է սեփական նախաձեռնությամբ»:
Հարցին՝ արդյոք Ռ. Քոչարյա՞նն է ուղղորդում ԱԺ 4 ոչ իշխանական ուժերին, Իսագուլյանը պատասխանեց. «Միշտ ասել եմ, որ ինձ համար ցանկալի է՝ թե՜ առաջին, թե՜ երկրորդ նախագահներն ակտիվ մասնակցություն ունենան Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին»։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։