Հանրապետության տարբեր շրջաններում զենք-զինամթերք են հանձնել
Մարտի 19-ին, ժամը 20.15-ին, 1972 թ. ծնված Արթուր Հ.-ն ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի 3 հատ նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 3 պայթուցիչ և 5,45 մմ տրամաչափի 84 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Մարտի 21-ին, ժամը 17.30-ին, 1961 թ. ծնված Մանվել Չ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել էինքնաշեն 2 նռնակ և «Կարաբին» տիպի 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ:
Մարտի 21-ին, ժամը 18.00-ին, 1992 թ. ծնված Արտյոմ Հ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ Ոստիկանություն