Բաժիններ՝

Մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 191.5 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 0.6 մլրդ. դրամ կամ 1.4 մլն. ԱՄՆ դոլար: Ստացված օգնության 26.4%-ը կազմել են մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 20.0%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.0%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 9.0%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 8.2%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.1%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, 4.9%-ը`սարքեր և ապարատները, 3.9%-ը` մանածագործական իրերը, իսկ 9.5%-ը`մնացած ապրանքները:

2013 թվականի հունվարի համեմատ մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են 15.9%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս