Բաժիններ՝

Ռուսաստանն իրավասու է Ղրիմում իր զինվորական կոնտինգենտը հասցնել մինչև 25.000 զինծառայողի. Չուրկին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը երեկ ՄԱԿ ԱԽ-ի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է Ղրիմում իր զինծառայողների քանակը հասցնել մինչև 25.000-ի: Չուրկինի խոսքերով՝ դա նախատեսված է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բազավորման մասին համաձայնագրով:

Չուրկինն այդ մասին հայտարարել է այն բանից հետո, ինչ ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեևը հայտարարել է, որ Ղրիմում Ռուսաստանի ռազմական ներկայությունն ապօրինաբար մեծացվել է մինչև 16.000 մարդու:

Ի պատասխան՝ Չուրկինը հայտարարել է, որ իրենք կարող են Ղրիմում կենտրոնացնել մինչև 25.000-անոց ռազմական կոնտինգենտ. «Դա մեր ներկայության մասին համաձայնագրի մասնիկն է»:

Չուրկինը կտրուկ է արձագանքել ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանտա Փաուերին՝ ընդգծելով, որ վերջինս տեղեկատվություն է ստանում ամերիկյան հեռուստատեսությունից: Փաուերը հայտարարել էր, որ ապացույցներ չկան, որ Ղրիմի և Ուկրաինայի արևելքի մյուս մարզերի բնակչությունը սպառնալիքներ է ստանում Ուկրաինայի նոր իշխանությունների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31