Եվրամիությունը Ռուսաստանին սպառնում է պատժամիջոցներով
Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ հասցեական միջոցառումները կգործեն, եթե Մոսկվայի կողմից Ղրիմում իրավիճակի թուլացման ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` ԵՄ Խորհրդի արտակարգ նիստին հաջորդած ասուլիսում:
«Լարվածության թուլացման ուղղությամբ քայլերի բացակայության պարագայում մենք կդիտարկենք այնպիսի միջոցառումների կիրառումը, որոնք հետեւանքներ կարող են ունենալ ԵՄ եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վրա, օրինակ, կդադարեցվեն վիզային հարցերի շուրջ երկկողմ բանակցությունները»,-հայտարարել է ԵՄ հանձնակատարը:
Որպես լարվածության թուլացման միջոցառումներ նա նշել է ռուսական զորքերի վերադարձը զորամասեր, ռուսական ռազմական օդուժի թռիչքների եւ ռազմատեխնիկայի տեղաշարժի կասեցումը Ուկրաինայի տարածքւոմ: