Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը 100 տոկոսով բարձրացրել է տաղավարների վարձերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը 100 տոկոսով բարձրացրել է ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը։ Հիշեցնենք, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 65 միլիոն դրամի չափով տուգանվեց։ Շուկայի աշխատակիցները պնդում են, որ այս տուգանքի պատճառով է, որ Վ. Աբրահամյանը բարձրացրել է տաղավարների վարձերը և պահանջում է այդպես վճարել իր տուգանքը։ Արդյունքում ոսկերիչներից շատերը փակում են իրենց արտադրամասերն ու հեռանում։ Իսկ այն ոսկերիչները, որոնք ունեն ավել թվով աշխատողներ, սկսել են կրճատումներ անել։ Ի դեպ, առաջիկայում բարձրանալու է նաև ոսկու վաճառքի տաղավարների վարձի չափը։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։