Վրաստանի խորհրդարանը կողմ է արտահայտվել մեկ վաշտ ԿԱՀ ուղարկելուն
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանը երեկ հավանության է արժանացրել Վրաստանի զինված ուժերի մեկ վաշտի ուղարկումը ԿԱՀ` ԵՄ-ի ռազմական առաքելությանը մասնակցելու համար: Դրա օգտին քվեարկել է 106 պատգամավոր, դեմ` 1-ը:
Առաքելության նախապատրաստությունը կմեկնարկի այս տարվա մայիսին: Վրաստանի ԱԱԽ-ի քարտուղար Իրինա Իմերլիշվիլիի խոսքերով` դա առաջին դեպքն է, որ Վրաստանը մասնակցում է ԵՄ-ի ռազմական առաքելությանը: Վրաստանի խորհրդարանը երեկ կողմ է արտահայտվել նաև Մալի զինծառայողներ ուղարկելուն` դարձյալ ԵՄ-ի ռազմական առաքելությանը մասնակցելու համար: