Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է ծովահենության դեմ պայքարի մանդատը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ տարով երկարաձգել է ծովահենության դեմ պայքարի շրջանակներում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատը: Մանդատի երկարաձգման հաստատումն իրականացվել է երեկ, այն նախաձեռնել է վարչապետական ապարատը:

Մանդատն ուժի մեջ է մտնում փետրվարի 10-ին: Դրանով իսկ Թուրքիայի ռազմածովային ուժերը հնարավորություն են ստանում ևս մեկ տարի ծովահենության դեմ պայքար մղել Սոմալիի ափերի մոտ, Ադենի ծովածոցում ու Արաբական ծովում:

Տեսանյութեր

Լրահոս