Ոստիկանները գրանցեցին ավտոերթին մասնակցող բոլոր մեքենաների համարանիշները (տեսանյութ)
news.am-ի փոխանցմամբ` մեծ թվով քաղաքացիներ իրենց մեքենաներով, տաքսիներով «Դեմ եմ» դրոշակներով եւ հունվարի 18-ին կայանալիք մեծ հավաք-երթի մասին իրազեկող պաստառներով մոտ մեկուկես ժամ պտտվեցին հրապարակի կենտրոնով, ինչի հետեւանքով ստեղծվեց խցանում։ Ոստիկանները միջամտեցին՝ պահանջելով դուրս գալ հրապարակի տարածքից, իսկ երբ տեսան, որ ցուցարարները չեն հեռանում, սկսեցին գրել ակցիային մասնակցող մեքենաների, այդ թվում՝ տաքսիների պետհամարանիշները։
Մասնակիցների եւ լրագրողների հարցին, թե ինչու են մեքենաների պետհամարանիշները գրանցում, եթե նրանք որեւէ խախտում չեն արել, ոստիկանները հրաժարվում էին պատասխանել։
Մանրամասները այստեղ`