Դինքի սպանության գործով կալանքի տակ առնված երկու անձինք ազատ են արձակվել
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ ազատ են արձակվել Հրանտ Դինքի սպանության գործի քննման շրջանակներում ոչ վաղ անցյալում Տրապիզոնում կալանքի տակ վերցված Զեյնել Աբիդին Յավուզը և Օսման Հայալը:
Նրանց կալանքի տակ էին առել Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի որոշմամբ: Նրանք երեկ երեկոյան ցուցմունքներ են տվել Դինքի սպանության գործով, ինչից հետո ազատ են արձակվել: Նշվում է, որ Օսման Հայալը հանդիսանում է Հրանտ Դինքի սպանությունը ծրագրելու համար ցմահ ազատազրկված Յասին Հայալի եղբայրը: