Լիդիան Արմենիան այսօր նշում է հիմնադրման 21-րդ տարեդարձը

Ընդամենը օրեր առաջ ընկերությունն ազդարարեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը՝ իրականություն դարձնելով ավելի քան երկու տասնամյակ առաջ ծնված գաղափարը։

Ամուլսարի շահագործման մեկնարկով ոչ միայն նոր էջ է բացվում Լիդիան Արմենիայի պատմության մեջ, այլև զարգացման նոր փուլ է սկսվում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի համար՝ ստեղծելով նոր հնարավորություններ, խթանելով նորարարությունն ու կայուն զարգացումը։

Լիդիանի պատմությունը հետևողական աշխատանքի, հաստատակամության և նվիրումի պատմություն է։

Եվ այս պատմության հետևում առաջին հերթին մարդիկ են, որոնց գիտելիքը, փորձը, աշխատանքն ու հավատը հնարավոր դարձրին Ամուլսարի առաջին ոսկին։

Կարդացեք նաև

Այսօր, ամփոփելով անցած 21 տարիների ճանապարհը, մենք վստահությամբ նայում ենք ապագային՝ նոր նպատակներով, նոր հնարավորություններով և նույն վճռականությամբ շարունակելու այն աշխատանքը, որի հիմքում արժեք ստեղծելու ձգտումն է՝ մեր երկրի, համայնքների և մեր հայրենակիցների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031