Ֆրանսիայում ԱԷԿ-ների սպասարկման ոլորտում կոռուպցիայի գործով հետաքննություն է ընթանում
Երեքշաբթի օրը Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը, ժանդարմերիայի հետ համատեղ, խուզարկություններ է իրականացրել ատոմակայանների տեխնիկական սպասարկման ոլորտում գործող մի շարք ընկերություններում, ինչպես նաև EDF-ի աշխատակիցների և գործակալների բնակարաններում։
Խուզարկություններն իրականացվել են կոռուպցիայի և մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների գործերով հարուցված հետաքննության շրջանակում։ Ըստ քննության՝ այդ գործողությունները վնաս են հասցրել Ֆրանսիայի՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող EDF ընկերությանը։
Հետաքննությունն իրականացվում է կոռուպցիայի, հակամրցակցային գործունեությանը մասնակցելու, խարդախության և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի առնչությամբ։

