Բաժիններ՝

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի եզրափակչում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 242.4 միավոր, դարձավ աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:

Սա Կարապետյանի կարիերայի երկրորդ ոսկե մեդալն է միջազգային մրցաշարում: 2025 թվականին նա դարձել էր «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր։

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցում են նաև Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը և Արմեն Գևորգյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031